|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Առավոտն» արդեն հաղորդել է, որ Լոնդոնում տեղակայված ARTICLE 19 իրավապաշտպան կազմակերպությունը, որի նպատակը ողջ աշխարհում խոսքի ազատության իրավունքի պաշտպանությունն ու աջակցությունն է` հուլիսի 13-ին փորձագիտական վերլուծություն է տրամադրել Հայաստանում լիցենզավորման մրցույթների արդյունքներին նվիրված ԵՄԱ զեկույցի վերաբերյալ:
Եվ այս վերլուծության «ՀՌԱՀ գործելակերպը» ենթաբաժնում եզրակացնելուց հետո, որ մրցույթի մասնակից «ոչ մի ընկերություն չի ներկայացրել ֆինանսական պատշաճ հաշվարկներ եւ իրենց ֆինանսական վիճակի իրատեսական կանխատեսումներ` ARTICLE 19-ը զարմանալի է համարել, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացրած փաթեթը մերժվել է այն եզրակացությամբ, որ «անհրաժեշտ ֆինանսական միջոցների մատչելիությունը հավաստող փաստաթղթերի զգալի մասը կեղծված եւ անհիմն է»:
Վերլուծության մեջ անթաքույց հեգնանք կա. «Զարմանալի կլիներ տեսնել, թե ինչպես է հաջողակ դիմորդների կողմից տրամադրված չհիմնավորված տեղեկատվությունը տարբերվել «Մելտեքս»-ի տրամադրվածից»: