Միասին կարող ենք
կարևոր
526 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-25 21:01
Քաղաքական

Ընտրապայքարի մեջ եք մտել մեր դե՞մ, թե՞ գործող վարչախմբի. սա մեր վերջին նախազգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը` Թաթոյանին

«Մենք որևէ մեկին չենք թիրախավորելու, մեր թիրախը գործող վարչախումբն է և նույն ակնկալիքը և պահանջը ունենք ընդդիմադիր ուժերից: Այս իրավիճակում, այս ֆոնի վրա Արման Թաթոյանն արդեն որերորդ անգամ այդ նույն տեքստերն է կրկնում։ Կա մի քանի տարբերակ․ տարբերակ մեկ՝  հայտնվել է լուսանցքում, որևէ բան իրենից չի ներկայացնում և անընդհատ նման տեքստերով փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա: Տարբերակ երկուս՝ իր նպատակը գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելը չէ, այլ ընդամենը մասնակցել, թիրախավորել ընդդիմադիր հիմնական ուժերին ու ինչ-որ ընդիմադդիր ձայներ փոշիացնել։ Իմ տպավորությամբ արդեն այս ընթացքի մեջ է և, առհասարակ, ես կարծում եմ, որ այդ տեքստերի հեղինակը Արման Թաթոյանը չէ և, վստահաբար, ինքն ամեն օր դա իր խոսույթով ապացուցում է, բայց ընդամենը կարող եմ ասել, որ այդ տեքստերի հեղինակները, ինչպես մնացած բոլոր պրոեկտները, սա ևս ձախողելու են»,- այս մասին հայրենադարձների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպումից առաջ լագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրդառանալով Արման Թաթոյանի հայտարարություններին։

Մանրամասն՝ տեսանյութում: