Փոխարժեքներ
20 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.5938 |
GBP | ⚊ | £ 516.62 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Ես կրկնում եմ այսօր իմ հնչեցրած պնդումը, որից այդքան ազդվել է հայտնի պրոպագանդիստը: Այո, դու վարչախմբի թելադրանքով հանրայինը, որի բյուջեն գոյանում է բացառապես մեր ժողովրդի հարկերից, դարձրել ես թուրքական ու ադրբեջանական թեզերի տարածման պաշտոնական հարթակ։
Հենց այդ շրջանակում դուք եթեր չեք հեռարձակել Ամենայն հայոց Վեհափառի ամանորյա ուղերձը, հենց այդ հարթակից եք դուք ու անձամբ դու ամենալկտի քարոզչությունն իրականացրել արցախահայերի նկատմամբ, հենց դու ես կեղծ հոգևորականի հետ հարցազրույց վարել, հենց դու ես հանրության շրջանում կեղծ լուր տարածել, թե, իբր, Ադրբեջանում լուծարում են Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու համար ստեղծված կառույցները, առաջին հերթին դու ես հանրայինը վերածել փաշինյանական դեղին մամուլի կամ Նիկոլի սելֆիի ձողի:
Բայց այդքան մի անհանգստացիր, մենք մեր ասելիքը որևէ հարթակում ներկայացնելու խնդիր չունենք, անգամ երբ դիմացը դու ես։ Մենք անպայման եթերում կհանդիպենք, երբ զգամ դրա անհրաժեշտությունը։
Հ.գ. Մինչ այդ կարող ես վերհիշել նախորդ հարցազրույցը»։