Միասին կարող ենք
կարևոր
1195 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-25 12:21
Հասարակություն

Մենք իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու այդ գենետիկ կոդը․ Բելլա Քոչարյան

Մենք իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու այդ գենետիկ կոդը․ Բելլա Քոչարյան

«Երեկ մտերիմներիս հետ ներկա գտնվեցի «Հաղթանակի գենեզիս» ներկայացմանը, որն ինձ համար ավելին էր, քան պարզապես թատերական բեմադրություն։ Այն յուրօրինակ վերադարձ էր մեր արմատներին՝ դեպի այն արժեքներն ու հոգեբանությունը, որոնք ձևավորվեցին 90-ականների բարդ ու վճռորոշ տարիներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկինը՝ Բելլա Քոչարյանը։

«Մենք իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու այդ գենետիկ կոդը՝ այն արժեքային և հոգևոր հիմքը, որը ձևավորել է մեր ազգային դիմագիծը։

Շնորհակալություն ներկայացման հեղինակներին՝ մեր ինքնության այս նուրբ, բայց միաժամանակ խորքային և ազդեցիկ վերհանման համար»,- հավելել է նա։