կարևոր
1222 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-01 22:19
Քաղաքական

Իրավունք չունենք մոռանալու իմ եղբոր և հազարավոր տղաների կյանքի գնով պահած Արցախը. սեպտեմբերի 2֊ին` 18։30, կլինենք Ազատության հրապարակում. Վարդենիսի ավագանու անդամ

Իրավունք չունենք  մոռանալու իմ եղբոր և հազարավոր տղաների  կյանքի գնով պահած Արցախը. սեպտեմբերի 2֊ին` 18։30, կլինենք Ազատության հրապարակում. Վարդենիսի ավագանու անդամ

Վարդենիս ավագանու անդամ, դաշնակցական Արաքսյա Հայրապետյանը գրում է.

«1991 թ․ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանն հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը վերահաստատվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված Անկախության հռչակագրով։

Հայկական Արցախի լինելու խնդիրը ոչ միայն չի կորցրել իր գոյաբանական նշանակությունը, այլև համազգային նոր հանձնառությունների և այս կործանարար ընթացքը կասեցնելու հրամայականն է թելադրում։

Սիրելի Հայրենակիցներ սիրելի արցախցիներ (կամ արցախցի հայրենակիցներ), մենք իրավունք չունենք մոռանալու և ուրանալու դարերով անցած մեր պապերի պայքարի ուղին, իրավունք չունենք մոռանալու իմ եղբոր և հազարավոր տղաների կյանքի գնով պահած Արցախի մասին, իրավունք չունենք փակված համարելու հայկական Արցախի պատմության էջը, մենք ունենք պահանջ և դա արդար է, մեր խնդրի միակ լուծումը կլինի մեր միասնականությունը և չթուլանալը, ամեն ինչ դեռ առջևում է։

Շնորհավոր Արցախի Հանրապետության օր Վերադարձ լինելու է:

Սեպտեմբերի 2-ին, 18։30-ին ես կլինեմ Ազատության հրապարակում կայանալիք Միասնության հանրահավաքին»: