|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
«Վարչապետերից մեկն ասում էր՝ եթե ուզում եք գեղեցիկ ու սիրուն հեքիաթների, պատմությունների մասին լսել՝ կանչեք Ներսես Երիցյանին, ինքը կներկայացնի, բայց երբեք չկայացնեք այն որոշումները, որ Ներսես Երիցյանը պետք է կայացնի»,- հիշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի թեկանծու Ներսես Երիցյանին։
Երիցյանը համոզմունք հայտնեց, որ այդ վարչապետը հիմա ցավում է նման կարծիք հայտնելու համար։
«Հիմա ձեր այս ֆանտազիան ի՞նչ արժի, ի՞նչ ներդրում է պահանջում, ո՞վ է վճարողը՝ մասնավո՞ր հատվածը, պետությո՞ւնը, քաղաքացի՞ն։ Ձեր ֆանտազիաների դրսևորման արդյունքում է, որ այսօր Արժեթղթերի հանձնախողովի լիկվիդացման և արժեթղթերի շուկայի չզարգացման կոնցեպտի ներքո է, որ այսօր մենք կապիտալի շուկան ունենք գրեթե 0-ական վիճակ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա նաև հիշեցրեց ներսես Երիցյանի նախագծերը՝ Գյումրու «Չոր նավահանգիստ» նախագիծը, պարտադիր կուտակային թոշակների համակարգը՝ նշելով, որ այդ ֆանտազիաների վրա նաև ձախողումներ են արձանագրված և բերեց Հյուսիս-Հարավի օրինակը։
Երիցյանը հայտարարեց, որ Հայաստանում եթե ապագայի տեսիլքի մեջ մի փոքր ռիսկ է լինում այն ֆանտազիա են անվանում, դրա համար հասարակության չեն կարող առաջնորդել դեպի զարգացում և թվարկեծ մի քանի ծրագեր՝ պնդելով որ արդյունքների է հասել, իսկ ձախողումների հիմքում օբյեկտիվ պատճառներ են եղել։
«Ձեզ վերագրեցիք շատ բաներ, որ այստեղ նստածներից շատ-շատերը մասնակից են եղել այդ դրական ձեռքբերումներին»,- Երիցյանին դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը՝ մատնանշելով Աժ նախագահությունում նստած Հակոբ Արշակյանին, և իրեն։
«Ես ոչ թե դեմ եմ ֆանտազիային, այլ կողմ եմ դրան, բայց այդ ֆանտազիան պետք է լինի չափելի, իրատեսական և հնարավոր ձախողումները նվազագույնի հասցնի։ Իմ ասածը երևի չհասկացաք, անձնական վիրավորանք ընդունեցիք, Ձեր իրավունքն է։ Ես նման նապատակ չունեի։ Իմ նապատակը շատ պարզ է՝ համակարգային մտածողության պայմաններում ինչպիսի քայլեր արվեն,որպեսզի նվազագույնի հասցվի ձախողումները։ Ի վերջո դուք նաև էկոնոմիկայի նախարարն եք եղել, որի երազանքն էր փակել Էկոնոմիկայի նախարարությունը, բայց բարեբախտաբար այն ձեզ չհաջողվեց»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։