Միասին կարող ենք
կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-25 11:25
Աշխարհ

Իրանի դեմ գործողության մեկնարկից ի վեր վիրավորում է ստացել շուրջ 290 ամերիկացի զինվորական

Իրանի դեմ գործողության մեկնարկից ի վեր վիրավորում է ստացել շուրջ 290 ամերիկացի զինվորական

Փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական գործողության մեկնարկից ի վեր վիրավորում է ստացել շուրջ 290 ամերիկացի զինծառայող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN հեռուստաալիքին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչը։

CENTCOM-ից հայտնել են, որ վիրավորների թիվը վերջին շաբաթվա ընթացքում աճել է 90-ով։ Ավելի վաղ հաղորդվել էր 200 վիրավորի մասին։

290 վիրավորից 255-ը վերադարձել է ծառայողական պարտականությունների կատարմանը, հավելել է ներկայացուցիչը։ Տասը զինվորական դեռևս ծանր վիճակում է։

Բացի այդ, մարտական ​​գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը նշել էր, որ ամերիկացի զինծառայողների մեծ մասը վիրավորում է ստացել իրանական անօդաչու թռչող սարքերի գրոհների հետևանքով։