կարևոր
514 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-11 12:14
Աշխարհ

ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ մարզերի վրա շուրջ 290 ուկրաինական անօդաչու են խոցել. ՌԴ ՊՆ

ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ մարզերի վրա շուրջ 290 ուկրաինական անօդաչու են խոցել. ՌԴ ՊՆ

ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ մարզերի վրա 287 ուկրաինական անօդաչու են խոցել, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Անցած գիշերվա ընթացքում՝ դեկտեմբերի 10-ին ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 07:00-ն, ՀՕՊ հերթապահ համակարգերը ուկրաինական ինքնաթիռատիպ 287 անօդաչու են որսացել և ոչնչացրել», – ասվում է հաղրդագրության մեջ։

Մասնավորապես, Բրյանսկի մարզի վրա խոցվել է 118 անօդաչու, 40-ական՝ Կալուգայի և Մոսկվայի մարզերի վրա (այդ թվում 32 ԱԹՍ, որոնք թռչում էին դեպի Մոսկվա), 27–ը՝ Տուլայի մարզի, 19–ը՝ Նովգորոդի մարզի, 11–ը՝ Յարոսլավլի մարզի, 10–ը՝ Լիպեցկի, 6–ը՝ Սմոլենսկի, 5-ական՝ Կուրսկի և Օրյոլի մարզերի, 4–ը` Վորոնեժի և 2–ը` Ռյազանի մարզի երկնքում։