|
Փոխարժեքներ
14 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 438.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 504.07 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի վրա ուկրաինական 75 անօդաչու են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ 75 ուկրաինական անօդաչու են որսացել և ոչնչացրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 24 անօդաչու խոցվել է Կրասնոդարի երկրամասի վրա, 23-ը` Ղրիմի Հանրապետության, 6-ը` Սև ծովի վրա, 5-ը` Բելգորոդի մարզի, 4-ը` Աստրախանի մարզի, 3-ական` Կուրսկի և Ազովի ծովի, 2-ական` Վորոնեժի և Բրյանսկի մարզերի վրա և 1-ական` Ռոստովի, Տամբովի և Վոլգոգրադի մարզերի վրա։