|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված «Մռնչացող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր 777 մարդ է տեղափոխվել հիվանդանոցներ։ Նրանցից 86-ը ներկայում հոսպիտալացված են կամ շտապօգնության բաժանմունքում են։
Նախարարության տվյալներով՝ չորսը գտնվում են ծանր վիճակում, քսանը՝ միջին ծանրության, իսկ 58-ը՝ լավ վիճակում։ Եվս չորսը բժշկական զննում են անցնում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Times of Israel-ը, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել ապաստարաններ վազելու ընթացքում։