Միասին կարող ենք
կարևոր
652 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-25 15:17
Հասարակություն

Լյարդի փոխպատվաստման արդի մոտեցումները՝ ESOT Preceptorship ծրագրի շրջանակում

Լյարդի փոխպատվաստման արդի մոտեցումները՝ ESOT Preceptorship ծրագրի շրջանակում

ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ, լյարդի տրանսպլանտ թիմի կոորդինատոր, բ.գ.թ. Հայկ Վաչագանի Հարությունյանը մարտի 17–20-ը մասնակցել է Եվրոպական օրգանների փոխպատվաստման ընկերության (European Society for Organ Transplantation, ESOT) կողմից կազմակերպված Preceptorship ծրագրին Պրահայի Կլինիկական և փորձարարական բժշկության ինստիտուտում (IKEM), գրում է Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջը։

IKEM-ը (Institute for Clinical and Experimental Medicine) Եվրոպայի առաջատար փոխպատվաստման կենտրոններից է, որտեղ իրականացվում է Չեխիայում կատարվող լյարդի, երիկամի, սրտի և այլ օրգանների փոխպատվաստումների շուրջ 60–70%-ը։ Կենտրոնի ակտիվությունը բավականին տպավորիչ է. տարեկան իրականացվում են հարյուրավոր փոխպատվաստումներ, այդ թվում՝ շուրջ 150 լյարդի փոխպատվաստում։ IKEM-ն ունի մեծ ռեանիմացիոն հնարավորություններ և բազմապրոֆիլ թիմային կառուցվածք, որտեղ հաջողությամբ համադրվում են կլինիկական գործունեությունն ու փորձարարական հետազոտությունները։

Ծրագրի ընթացքում իրականացվել են բազմաբնույթ մասնագիտական այցեր և քննարկումներ՝ ընդգրկելով փոխպատվաստման կենտրոնի կլինիկական բաժանմունքները, աֆերեզի և դիալիզի ծառայությունները, ինչպես նաև HLA լաբորատորիան և մոլեկուլային ախտորոշման հնարավորությունները։ Մասնակիցները ծանոթացել են նաև պաթոլոգիայի բաժանմունքի աշխատանքին՝ Banff 2022 դասակարգման և հակամարմիններով միջնորդավորված մերժման (AMR) ժամանակակից գնահատման սկզբունքների շրջանակում։

Կրթական ծրագրի ընթացքում ուսումնասիրվել են ռետրանսպլանտացիայի առանձնահատկությունները, DSA-դրական (դոնորի նկատմամբ սպեցիֆիկ հակամարմիններ ունեցող) հիվանդների ընտրությունը, ինչպես նաև AMR-ի ախտորոշման և բուժման արդի մոտեցումները։ Մասնակիցները ծանոթացել են anti-HLA գնահատմանը, DSA մոնիտորինգին, ինչպես նաև dd-cfDNA և MMDx (մոլեկուլային մանրադիտակով ախտորոշման) տեխնոլոգիաներին։

Ավելի մանրամասն՝ այստեղ։