Միասին կարող ենք
կարևոր
964 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-26 09:41
Քաղաքական

«Դու վախկոտ ես, տղամարդու խոսք չունես»․ ինչու էր Բագրատ Սրբազանը կշտամբել Թաթոյանին

«Դու վախկոտ ես, տղամարդու խոսք չունես»․ ինչու էր Բագրատ Սրբազանը կշտամբել Թաթոյանին

Politik.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ի քվեարկությամբ, Միքայել Մինասյանի հովանու ներքո ՄԻՊ դարձած Արման Թաթոյանը երեկ դժգոհում էր նախկին նախագահներից և պահանջում էր Քոչարյանի հրաժարականը, որպեսզի ինքը՝ իր 1% հանրային վստահությամբ  հեռացնի Նիկոլ Փաշինյանին։

Միամիտ մարդկանց մոտ կարող է ստեղծվել տպավորություն, թե այս երիտասարդը իրականում ցանկանում է, և որ ամենակարևորն է՝ կարող է հեռացնել Փաշինյանին, բայց «չար ուժերը» թույլ չեն տալիս։

Իրականությունն այլ է։

Երբ եղել է իրական հնարավորություն Փաշինյանի հեռացման գործընթացին մասնակցելու, այս մարդը պարզապես դիրքը «թողել ու փախել» է ։

2024 թվականին «Սրբազան պայքարի» դեպի Երևան քայլարշավի օրերին նա հանդիպում է Բագրատ Սրբազանի և այլ ուժերի հետ և խնդրում, որ իրեն դիտարկեն որպես վարչապետի միասնական թեկնածու։

Բագրատ Սրբազանը համաձայնում է, համոզում նաև շարժման մյուս ուժերին։

Բայց հետո՝

Թաթոյանը, ստանալով համաձայնությունը, խուսափում է հենց սկզբից միանալ քայլարշավին։

Երբ շարժումը հասնում է Երևան և արդեն հստակ է մարդկանց մեծ աջակցությունը, Թաթոյանը շտապում է միանալ, խոստանում է պայքարել։

Եվ հենց հաջորդ օրը՝ հրաժարվում է առաջադրվել:

Ականատեսների խոսքով՝ այդ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը շատ կոպիտ է արձագանքել․

«Դու վախկոտ ես, տղամարդու խոսք չունես»։

Եվ դրանով ավարտել խոսակցությունը։

Այդ օրերին համառ լուրեր էին շրջանառվում, որ Թաթոյանի գործողությունները համակարգում է Միքայել Մինասյանը։

Փորձեցինք օրվա ընթացքում մեկնաբանություն ստանալ Արման Թաթոյանից, սակայն մեր փորձերն ապարդյուն անցան։