|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Իրանը ստացել է Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման վերաբերյալ ամերիկյան ծրագիրը։ Այս մասին The Associated Press գործակալությանը հայտնել է պակիստանցի երկու պաշտոնյա։
Թեհրանը չի հաստատել, որ ստացել է ծրագիրը, և հրապարակայնորեն հերքել է ամերիկյան կողմի հետ շփումները։
Պակիստանցի երկու պաշտոնյան, որոնք 15 կետից բաղկացած ծրագիրը փոխանցել են Իրանին, հայտնել են, որ այն անդրադառնում է պատժամիջոցների մեղմացմանը, Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը, հրթիռների թվաքանակի սահմանափակմանը և Հորմուզի նեղուցի բացմանը։
Եգիպտացի մի պաշտոնյա, որը ներգրավված է միջնորդական ջանքերում, հավելել է, որ առաջարկը ներառում է նաև Իրանի կողմից զինված խմբավորումներին աջակցության սահմանափակումներ։
Պակիստանցի և եգիպտացի պաշտոնյաները նաև հայտնել են, որ միջնորդները ցանկանում են, որ իրանցիները և ամերիկացիները բանակցություններ անցկացնեն մոտ օրերս՝ արդեն մարտի 27-ին։
Միևնույն ժամանակ տարածաշրջան են ուղարկվում լրացուցիչ ամերիկյան զորքեր։