|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հակամարտությունում հաղթանակի մասին, քանի որ Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը:
Իրանն ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին, դրանք կտևեն երկու շաբաթ, այդ ընթացքում կսահմանվի հրադադարի ռեժիմ:
«Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել Իրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է՝ չհարձակման հիմնարար պարտավորություն, Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական վերահսկողության պահպանում, ուրանի հարստացման համաձայնություն, բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցների չեղարկում, ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի գործողության դադարեցում, Իրանին փոխհատուցման վճարում, տարածաշրջանից ամերիկյան ռազմական ուժերի դուրսբերում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում ՝ Լիբանանում իսլամական դիմադրության դեմ», - ասված է հայտարարության մեջ։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ եթե Իրանի վրա հարձակումները դադարեցվեն, երկրի զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։ Երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի անվտանգ անցում Հորմուզի նեղուցով՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները: