|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր Նյու Յորքի նահանգային քրեական դատարանում տեղի են ունենալու Արժույթի միջազգային հրմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Սթրոս-Կանի գործով հերթական լսումները: Հիշեցնենք, որ նրան մեղադրում են հյուրանոցի սպասուհիներից մեկին բռնաբարելու մեջ:
Ըստ փաստաբանների` Սթրոս-Կանը մտադիր չէ ընդունել իր մեղքը, ինչի հետեւանքով դատավարությունը կլինի բարդ, թանկ ու կձգձգվի ամիսներ:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մեղադրյալը ներկա կլինի դատարանի դահլիճում: Նրան կներկայացվի 7 կետից բաղկացած մեղադրական եզրակացություն: Եթե Սթրոս-Կանի մեղքը հաստատվի, նրան 25 տարի բանտարկություն է սպառնում: