|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր Նյու Յորքի դատարանը վճիռ է կայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար` բռնաբարության մեջ մեղադրվող Դոմինիկ Սթրոս-Կանին տնային կալանքից ազատելու մասին: Նա պարտավորվել է առաջին իսկ պահանջով ներկայանալ դատարան:
Հետաքննությամբ պարզվել է, որ նյույորքյան հյուրանոցի սպասուհին, որը մեղադրել էր Սթրոս-Կանին իր դեմ ոտնձգությունների մեջ, իր մասին ոչ հավաստի տեղեկություններ է ներկայացրել, բացի այդ` նրա ցուցմունքներում նույնպես անճշտություններ են հայտնաբերվել:
Բացահայտվել է նաեւ, որ սպասուհին դատապարտված մեկի հետ քննարկել է ԱՄՀ նախկին նախագահի դեմ հայց ներկայացնելու հեռանկարները: Պարզվել է, որ ավելի վաղ այդ մարդը կնոջ բանկային հաշվին գումարներ է գցել:
Գործով զբաղվող դատախազը նույնիսկ քննարկում է գործը կարճելու հարցը: