|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ փակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Սթրոս Կանի դեմ բռնաբարության մեղադրանքով հարուցված սկանդալային դատական գործը: Դատավորները հայտարարել են, որ նա այսուհետ ազատ է, իսկ հյուրանոցի սպասուհու ցուցմունքներին չի կարելի հավատալ. տեղեկացնում է mignews.com-ը:
Դատավճռի հրապարակումից մի քնի րոպե անց Սթրոս Կանը եւ նրա կինը լքել են դատարանի շենքը: Նրանք հրաժարվել են խոսել լրագրողների հետ, սակայն գրավոր հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Այս երկուսուկես ամիսները մղձավանջ էին իմ ու ընտանիքիս համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների իմ բոլոր ընկերներին, ովքեր հավատում էին, որ ես անմեղ եմ, եւ այն հազարավոր մարդկանց, ովքեր ինձ անձամբ եւ գրավոր կերպով աջակցեցին: Ես խորապես շնորհակալ եմ կնոջս ու իմ ընտանիքին, որոնք ինձ հետ անցան այս փորձությունների միջով»:
Սթրոս Կանը դեռեւս 30 օր չի կարող լքել ԱՄՆ-ը, քանի որ սպասուհու փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նրան սպասում է հերթական դատավարությունը. ԱՄՀ նախկին նախագահին բռնաբարության մեջ է մեղադրում լրագրող Տրիստան Բանոնը: