|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դոմինիկ Սթրոս Կանի անունը չկա Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելիք թեկնածուների ցուցակում:
Ինչպես փոխանցում է RBK-ն, անցկացված հարցումների համաձայն` Ֆրանսիայի բնակչության մոտ կեսը ցանկանում է, որպեսզի Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարնը առաջադրվի որպես նախագահի թեկնածու:
Սթրոս Կանը կարող է ընտրություններին մասնակցել որպես ինքնառաջադրված թեկնածու, եթե մինչեւ հաջորդ տարվա մարտը նրա թեկնածության օգտին 500 հազար ստորագրություն հավաքվի:
Հիշեցնենք, որ Սթրոս Կանը մայիսին ձերբակալվել էր հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական բռնություն կիրառելու համար, սակայն մեղադրանքը չէր հաստատվել եւ նրան ազատ էին արձակել գրավի դիմաց։