|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը (CHP) և «Լավ» կուսակցությունը առաջիկա ընտրություններում չեն միավորվի ի պաշտպանություն նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ ընդդեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի. գրում է լրագրող Հանդե Ֆըրաթը:
Ֆըրաթը բարձր է գնահատել CHP-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի և «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների վերջին հանդիպումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին Ստամբուլում. հաղորդում է GazeteDuvar-ը:
Սյունակագիրը մեջբերում է կուսակցության պաշտոնյաների խոսքերը, որ երկու առաջնորդները հետագայում կքննարկեն, թե ում կարող են առաջադրել Էրդողանի դեմ նախագահական ընտրություններում:
«Կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ առաջնորդները խորհրդակցությունների ընթացքում կքննարկեն տարբերակներ՝ շեշտելով, որ Աբդուլլահ Գյուլի անունը օրակարգում չկա»,- գրել է Ֆըրաթը:
Պաշտոնյաները լրագրողին ասել են նաև, որ երկու կողմերն էլ մտադիր են շարունակել համագործակցությունը «փոխադարձ հարցերի» շուրջ, սակայն շեշտել են, որ CHP-ն և «Լավ»-ը միմյանցից անկախ որոշումներ կկայացնեն այլ հարցերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ CHP-ն Թուրքիայի ամենահին կուսակցությունն է՝ հիմնված Աթաթուրքի կողմից, այն համարվում է Էրդողանի գլխավոր հակառակորդ ուժը։