|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 11-ին պաշտոնական այցով Շվեդիա ժամանած` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հայկական համայնքի ներկայացուցիչները դիմավորել են «Թուրքիա', ճանաչի'ր 1915 թվականի Ցեղասպանությունը» պաստառներով:
«Ասպարեզը» տեղեկացնում է, որ ակցիան կազմակերպել է Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը:
Այն պահին, երբ Շվեդիայի թագավորական պալատում սկսվել է Թուրքիայի նախագահի ընդունման արարողությունը, Ստոկհոլմի երկնքում հայտնվել են այդ կոչով պաստառները: