|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում շարունակվում են «Էքսպո-Դուբայ-2020» համաշխարհային ցուցահանդեսը, ինչպես նաև «Ամենամյան ներդրումային համաժողով-2022» միջոցառումը, որին մասնակցելու համար այնտեղ է մեկնել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
«Էքսպո-Դուբայ-2020»-ի հայկական տաղավարում ներկայացված են Հայաստանի պատմամշակութային գրավչությունները, «Ուրբաթագիրքը», «Նարեկը» և այլն։
Իսկ Ադրբեջանը բաց չի թողել «Էքսպոն» հակահայկական միջոցառում դարձնելու առիթը. այսպես` այդ երկրի տաղավարը նվիրված է Արցախից զավթված Շուշի բերդաքաղաքի վերաբերյալ կեղծարարությանը։ Ադրբեջանցիներն իրենց տաղավարում տեղակայել են պաստառներ՝ «Շուշա. Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք» վերտառությամբ։