|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2013-ին Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք էր հռչակվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ դա լուրջ միջոց էր` Գյումրիի մշակույթը վերածնելու համար, քանի որ ծրագրի ընթացքում անդրադարձ է կատարվել մշակութային բոլոր ճյուղերին:
«Գյումրիին այս տարի ՀՀ պետբյուջեից 180 մլն դրամ էր հատկացվել` տոնական միջոցառումներն իրականացնելու համար, սակայն միջոցառումների գլխավոր բեռն ընկած էր Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վրա: Նրա աջակցությամբ էլ տեղի ունեցավ գլխավոր իրադարձությունը` ծրագրի փակման արարողությունը, որի համար Հայաստան էր ժամանել Վլադիմիր Սպիվակովը»,- ասաց Պողոսյանը:
Նախարարը նշեց նաեւ, որ անհրաժեշտ է պահել այն ռիթմը, որով սկսել են տարին. «Մեր ամանորյա օրերից մեկը նույնպես գյումրեցիների հետ կանցկացնենք»: