|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մահմուդ Ահմադինեժադը երկուշաբթի օրը գրանցվել է որպես հունիսի 28-ին կայանալիք Իրանի նախագահական ընտրությունների հավանական թեկնածու, հայտնում է Mehr-ը։
Ահմադինեժադը Իրանի վեցերորդ նախագահն է եղել 2005-2013 թվականներին։
Ավելի վաղ նախընտրական պայքարի մեջ էին մտել նաև Իրանի մշակույթի ներկայիս նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին և Իրանի նախկին փոխնախագահ Մասուդ Զարիբաֆանը։
Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու գրանցման գործընթացը մեկնարկել է մայիսի 30-ին։
Իրանցի քաղաքական գործիչներ Մասուդ Պեզեշկիանը, Ալիռեզա Զաքանին, Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադը, Հաբիբոլլահ Դամարդեհը, Սեյեդ Մոհամմադ Ռեզա Միրթաջոդինին, Ֆադա-Հոսեյն Մալեքին, Զոհրե Էլահիանը և Վահիդ Հագանիանը շաբաթ օրը գրանցվել են որպես Իրանի նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներ: