|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Lenta.ru-ին տված հարցազրույցում կանխատեսել է, որ միջուկային զենքը չի կարողանա կանխել ԱՄՆ-ի փլուզումը՝ որպես համաշխարհային աշխարհակարգի առաջնորդ:
«Կարո՞ղ են ամերիկյան ատոմային ռումբերը կասեցնել ԱՄՆ տիրապետության փլուզումը: Չեմ կարծում, որ աշխարհում կա գոնե մեկ իմաստուն մարդ, որը դրան դրական պատասխան տա»,- ասել է Ահմադինեժադը:
Նա պատմել է, թե ինչպես է 2005 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման ժամանակ հարցրել իրեն, թե արդյո՞ք միջուկային զենքը կարող էր կանխել ԽՍՀՄ փլուզումը: «Այն շատ զարգացած էր, բայց չխանգարեց ԽՍՀՄ փլուզմանը: Քանի որ զենքը, սկզբունքորեն, չի կարող բարելավել մարդկային հարաբերությունները: Այսօր աշխարհակարգի կապիտալիստական համակարգը, Ամերիկայի գլխավորությամբ, անկում է ապրում»,- ասել է իրանցի քաղաքական գործիչը:
Ահմադինեժադը հավելել է, որ միջուկային զենքից գործնական օգուտ չկա, ուստի դրանց արտադրության բոլոր ծախսերն ավելորդ են: Նա զենքի արտադրությունն ու կուտակումը անվանել է «անմարդկային արարք»: