|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանն իր թեկնածությունը չի առաջադրելու Ֆրանսիայի` 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, թեեւ նախկինում ցանկանում էր:
«Այո, ես կցանկանայի թեկնածու լինել: Ես կարծում էի, որ ԱՄՀ-ում իմ դիրքն ինձ նոր հնարավորություններ էր տվել` գնահատելու Ֆրանսիայի դժվարություններն ու առավելությունները գլոբալացման համատեքստում: Բայց այդ ամենն անցյալում է, ես միանշանակորեն այլեւս թեկնածու չեմ: Թեեւ կարծում եմ, որ մեր երկրում ձախերի հաղթանակն անխուսափելի է»,- ըստ France Presse-ի` ասել է նա:
Դեռեւս այս տարվա գարնանը Սթրոս-Կանը Ֆրանսիայի նախագահ դառնալու բոլոր նախադրյալներն ուներ: Սակայն բռնաբարության մեղադրանքով ձերբակալությունից հետո նրա վարկանիշն ընկավ: Տարբեր հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների մեծ մասը չի ցանկանում նրան երկրի նախագահի պաշտոնում տեսնել: