|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տևական ժամանակ է` Վրաստանում Հայաստանը դեսպան չունի: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ մոտ ժամանակներում Վրաստանում նոր դեսպան է նշանակվելու:
«Այդ ամենը կատարվում է սահմանված ընթացակարգին համապատասխան, ընդ որում` այդ ընթացակարգերի որոշակի հատված գաղտնի է և հրապարակման ենթակա չէ»,- ասաց նա:
Հարցին` Սերգեյ Մինասյանի թեկնածությունը հանվե՞լ է, Նահապետյանը պատասխանեց. «Պետք է նկատի ունենալ մի պարզ բան` դեսպանների նշանակման գործընթացն ունի միջազգայնորեն ընդունված որոշակի ձևաչափեր, և այդ շրջանակում է ամեն ինչ տեղի ունենում: Հիմա դուք անուններ եք շրջանառում, որը, կարծում եմ, վերցրել եք մամուլից, պաշտոնապես որևէ մեկի կողմից դրա մասին չի հայտարարվել, թե ով է առաջադրվել, և ով վերջում կնշանակվի դեսպան որևէ երկրում»:
Հարցին` Ռուբեն Սադոյանը արժանի՞ թեկնածու է, նա արձագանքեց. «Այն անձինք, ովքեր կառաջադրվեն հանրապետության նախագահի կողմից դեսպանի պաշտոնում, ուրեմն արժանի են»: