|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Կորյուն Նահապետյանը «ստահոդ» որակեց մամուլում հրապարակված այն լուրերը, թե իր որդին նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար:
Հրապարակման մեջ նաև ասվում էր, թե ինչպես Կորյուն Նահապետյանը, այնպես էլ նրա 25-ամյա որդին չեն ծառայել Հայոց բանակում:
«Ակնհայտ սուտ տեղեկություններ են տարածվում, այնպիսի տեղեկություններ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ: Եթե ձեզ որևէ տեղեկություն հետաքրքիր է, ապա պետք է նախօրոք ճշտել և ստանալ պարզաբանում»,- ասաց Նահապետյանը:
Հարցին` որդին ծառայե՞լ է, նա պատասխանեց. «Ես 25 տարեկան որդի չունեմ, ակնհայտ սուտ է: Իմ որդին 15 տարեկան է»:
Իսկ հարցին ի պատասխան` արդյո՞ք ծառայելու է նրա որդին, Նահապետյանը հորդորեց ժամանակից առաջ չընկնել և սպասել: