|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ եթերում հայտարարել է, որ բանտարկված մարդը չպետք է առաջադրվի նախագահի թեկնածու:
Ըստ Demokrathaber-ի` նա իր ելությում հերթական անգամ հիշել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, այժմ բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին` նշելով, որ նա չպետք է առաջադրվի նախագահի պաշտոնում:
«Երբ նախագահի թեկնածու առաջադրվեց, նա բանտում էր: Դա ինքնին սխալ է: Իմ կարծիքով` բանտարկված մարդը չի կարող առաջադրվել, չպետք է առաջադրվի: Քանի որ այդ թեկնածությունը փախուստի ճանապարհ է: Մենք նրան ինչո՞ւ նման առիթ տանք»,- ասել է Էրդողանը` չթաքցնելով Դեմիրթաշին բանտում պահելու իր ջանքերը:
Նշենք, որ Դեմիրթաշը բանտում է Էրդողանի «շնորհիվ»: Նա կասկածվում է ռազմական հեղաշրջման փորձի և «ահաբեկչական» կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ: