|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից արտահերթ ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված Մուհարրեմ Ինջեն բանտում այցելել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին:
Ըստ Demokarthaber-ի` այցի շրջանակներում անվտանգության հատուկ միջոցներ են ձեռնարկվել:
Այցի ընթացքում քննարկված թեմաների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Դեմիրթաշը կալանքի տակ է պահվում 2016 թվականի նոյեմբերի 4-ից: Նա մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման հետ կապեր ունենալու մեջ:
Թուրքիայում արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 24-ին: