|
Փոխարժեքներ
17 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 426.84 |
| RUB | ⚊ | ₽ 5.0357 |
| GBP | ⚊ | £ 493.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է կարգավորման նոր՝ հինգ կետից բաղկացած ծրագիր։ Այս մասին փոխանցում է իրանական Fars գործակալությունը։
Հինգ կետերը՝ ստորև.
«ԱՄՆ-ի կողմից որևէ տեսակի փոխհատուցումների կամ վնասների վճարումների հրաժարում
Իրանից 400 կգ ուրանի դուրսբերում և փոխանցում ԱՄՆ-ին
Իրանում միջուկային օբյեկտներից միայն մեկի գործունեության շարունակություն
Իրանական սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ի ապասառեցումից հրաժարում
Ռազմական գործողությունների դադարեցումը ամբողջությամբ կախված կլինի բանակցությունների ավարտից»։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։
Ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն մի շարք հակասությունների պատճառով համաձայնության չեկան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։
Սակայն Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից միակողմանիորեն հայտարարված հրադադարի երկարաձգումը և գործելու է իր շահերին համապատասխան։