Միասին կարող ենք
կարևոր
784 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-25 09:08
Հասարակություն

ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել․ «Հրապարակ»

ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի դեմ ղեկավարությունն արշավ է սկսել` ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը, առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, օպերատիվ վարչության պետ Անդրանիկ Մելոյանը։ ՔԿՀ-ում ստուգումներ են։ Ստուգող հանձնաժողովի ղեկավար, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Լիլիթ Ջհանգիրյանը հայտարարել է, որ անպայման «մի քանի արատավոր թերություններ կգտնի» Արթիկի բանտում։ Հիշեցնենք․ օրերս գրել էինք, որ ՔԿՀ-ի օպերները լսող սարքեր էին տեղադրել նույն ՔԿՀ-ի հսկիչների սենյակում, ինչը բացահայտվել էր, եւ Արտակ Ղազարյանը պահանջել էր մեղավորին պատժել, քանի որ նման գործառույթ օպերատիվ բաժինը չունի։ Սակայն ՔԿԾ վարչակազմն օր առաջ ուզում է ազատվել Ղազարյանից։ Ի դեպ, նա «Սեւան» ՔԿՀ-ի պետի պաշտոնից ազատվել եւ 2025թ․ հոկտեմբերին նշանակվել էր Արթիկի բանտապետ, երբ գողականները բունտ էին արել բանտում` հրդեհել գույքը։