Միասին կարող ենք
կարևոր
1420 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-25 22:37
Հասարակություն

Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ․ Գեղամ Մանուկյան

Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում ընդգրկված հուշարձան-շենքի հրդեհին, գրել է․

«Իմ կյանքի 30 տարիները գողացած իշխանության օրոք այսօր այրվեց նաև մանկությունս…

Կանազի մշակույթի պալատը (ողորմի երկարամյա տնօրեն Քեչյանին) վերածվում է մոխրակույտի։

Իմ մանկության կրթարանը, ուր քանդակի խմբակում, հանգուցյալ ընկեր Վաղարշակյանի գլխավորությամբ, արվեստն էինք ըմբոշխնում…

Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ»։