|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«2 օրից հայերի երկիրը 5 անգամ կմեծանա», «1000 ազերու գերի են վերցրել Շուշիում», «Ծովից ծով ենք սարքելու հայերի երկիրը»․․․ Սա էլ ձեր սիրելի Perfect.TV-ի վերնագրերն են։ Այսպիսի ապուշություններ են հրապարակում, իսկ դուք պայքարում եք գրանցված լրատվամիջոցների դեմ, որոնք ձեզ հաճո չեն։ ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը
Հիշեցնենք, որ Աժ-ում քննարկվում էր «Զանգվածային լրատվության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում է՝ չնույնականացված աղբյուրներին հղում տալու դեպքում ԶԼՄ-ն կրում է տեղեկատվության բովանդակության պատասխանատվությունը։
Արեգնազ Մանուկյանի խոսքով, նախաձեռնության տողատակերում իշխանությանը ոչ հաճո և կառավարությա կողմից ոչ վերահսկելի լրատվամիջոցների դեմ քայլեր ձեռնարկելու փորձ է։
«Մամուլն ազատ է ավելի քան երբևէ կարգախոսը թմբկահարող իշխանությունները գործում են ընդդեմ կառավարության ազդեցությունից դուրս մամուլի»,-ասաց Մանուկյանը։