կարևոր
3544 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-14 13:32
Քաղաքական

Արևմուտքը հայերի անվտանգությունն ապահովելու է թվիթերյան գրառումներով, ոչ ավելի․ Արեգնազ Մանուկյան

Արևմուտքը հայերի անվտանգությունն ապահովելու է թվիթերյան գրառումներով, ոչ ավելի․ Արեգնազ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է․

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայերի կողքին է ու դատապարտում է ադրբեջանական ագրեսիան, թուրքերենով ցավակցում է թուրքերին՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Ահա՛ ժամանակակից փիառ տեխնոլոգիաների կիրառումը։

Համոզված եղեք, որ եթե վաղը Հայաստանի կամ Արցախի վրա լայնամասշտաբ հարձակում լինի, ապա Մակրոնն արդեն հայերենով կզորակցի Հայաստանին (մինչև այդ՝ ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները զգուշացված կլինեն իրենց երկրների դեսպանատներից ու կթռնեն դեպքի վայրից)։ Դրանից ավելի Մակրոնն ու Արևմուտքը չեն անելու, քանզի նման խնդիր չեն դրել իրենց առաջ, նման ցանկություն չունեն, համ էլ՝ չեն էլ կարող։

Արևմուտքը հայերի անվտանգությունն ապահովելու է․․․ թվիթերյան գրառումներով։ Ոչ ավելի»։