կարևոր
2398 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-05 19:18
Քաղաքական

Խաղաղապահներն անում են ամեն ինչ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար. ՌԴ դեսպանը՝ Լաչինում երեկվա միջադեպի մասին

Խաղաղապահներն անում են ամեն ինչ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար. ՌԴ դեսպանը՝ Լաչինում երեկվա միջադեպի մասին

Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես բնականոն կենսագործունեության ապահովման, այնպես էլ էսկալացիայի հնարավոր փորձերը կանխելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը։

Նշենք՝ երեկ մի խումբ ադրբեջանցի «էկոակտիվիստներ» փորձել են խոչընդոտել Գորիսից 27 արցախցիների վերադարձն Արցախ: Մեքենաներին ուղեկցել է ՌԴ խաղաղապահների շարասյունը, որը կանգնեցվել է։ Ադրբեջանցիներն ահաբել են արցախցիներին ու 5 ժամ ստիպել մնալ այնտեղ։ Այդ ընթացքում վատացել է տեղափոխվողներից 4 արցախցի կանանց ինքնազգացողությունը, նրանցից երեքը ուշագնաց են եղել, որից հետո Շուշիից ժամանած ադրբեջանական շտապօգնության մեքենաներով նրանց տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց:

Կոպիրկինը նշել է, որ միջադեպի մանրամասներին չի տիրապետում, սակայն կարծում է, որ ռուս խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են։

«Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես բնականոն կենսագործունեության ապահովման, այնպես էլ էսկալացիայի հնարավոր փորձերը կանխելու համար։ Դուք լավ գիտեք, թե ինչպես են գործում խաղաղապահները։ Այս մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Նրանց դերի կարևորությունն ընդունում է նաև Հայաստանի ղեկավարությունը»,–ասել է Կոպիրկինը։