Փոխարժեքներ
26 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թվիթերյան միկրոբլոգում հրապարակվել է նրա ուղերձի մոնտաժված տարբերակը, որում բացակայումէ այն հատվածը, ըստ որի՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 100 000 մարդ։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել էր նաև, որ զոհվել է նաև ավելի քան 20 000 խաղաղ բնակիչ:
Ներկայում ԵՄ պաշտոնյայի միկրոբլոգում հրապարակված տեսանյութում ասվում է միայն, որ Ռուսաստանը պետք է պատասխան տա իր սարսափելի հանցագործությունների համար:
«Այս պատճառով մենք, աջակցելով Միջազգային քրեական դատարանին, առաջարկում ենք հիմնել մասնագիտացված դատարան, որը կունենա ՄԱԿ-ի աջակցությունը և կհետաքննի ու կդատապարտի Ռուսաստանի ագրեսիայի հանցանքները», - ասել է ԵՄ պաշտոնյան:
Տեսանյութը տելեգրամյան ալիքում։