|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանիայի Քյոլն քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ մեծ էկրանին ցուցադրվել է պատմական Հայաստանի քարտեզը, որը իրարանցում է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում։
Թուրքական Medyaege-ի զայրույթն է առաջացրել այն փաստը, որ գերմանացի քաղաքական շրջանակները որևէ մեկնաբանություն չեն արել այդ քարտեզի վերաբերյալ։ Քարտեզը մեծ դժգոհություն է առաջացրել նաև համացանցում՝ թուրք օգտատերերի շրջանակներում, իսկ կայքը միջադեպը «սկանդալային» է որակել։
Նշենք, որ քարտեզում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը նույնպես ներառվել է Հայաստանի սահմանների մեջ։