|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակն» օրերս անդրադարձել էր «Հայինկասացիայի» նախընտրական գործողություններին: Գրել էր, որ այստեղ եւս լծվել են ավագանու առաջիկա ընտրություններում ձայներ ապահովելու գործին, սակայն արտառոցն այն էր, նշում է թերթը, որ Կենտրոնական բանկի մաս կազմող այս կազմակերպությունն աշխատում է ԲՀԿ-ի օգտին:
Երեկ թերթը տեղեկացել է, որ լուրը լուրջ իրարանցում է առաջացրել Կենտրոնական բանկում: ԿԲ ղեկավարությունը, մասնավորապես «Հայինկասացիայի» կուրատորները, փնտրում են ինֆորմացիոն արտահոսքի հեղինակին: «Կասկածյալներին» սպառնացել են ազատման դիմումներ գրել: Հույս ունեն, որ աշխատանքից ազատման վախը կստիպի, որ ինչ-որ մեկը «փուռը տա» ինֆորմացիան դուրս հանողին: