Միասին կարող ենք
կարևոր
7855 դիտում, 9 ամիս առաջ - 2025-06-06 21:52
Հասարակություն

Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից

Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից

Սիսիանի դիրքերից մեկում այսօր կայծակնահարության հետեւանքով մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Լոռու մարզի Տաշիր համայնքից էր։

NEWS.am–ի տեղեկություններով, Նարեկը մեկ ամսից զորացրվելու էր։ Նա սոցիալապես անապահով ընտանիքից է, ունի եղբայրը, որն ունի հաշմանդամություն։

Ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին, որ հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։