|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և տեղեկացրել, որ ուղևորներին տարհանել և հրդեհը մարել են Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները:
«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: Երեք օր առաջ էլ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժծառայության պետը փրկել էին «Զինուժ» ծրագրի օպերատորի կյանքը»: