|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սյունիքի մարզի Տեղ համայնքում կայծակի հարվածից մոտ 40 մանր եղջերավոր անասուն է սատկել, հայտնում է «ԼԱՍՏ»-ը․
«Տեղ համայնքի բնակիչ Էդգար Ավագյանի անասունները սատկել են։ Սիսիանի տարածաշրջանի բարձրադիր արոտավայրում տեղացած հորդառատ անձրևի և կայծակի հետևանքով փոքր եղջերավոր անասուններից 28-ը սատկել են, մոտ 10-ն էլ կիսասատկած վիճակում են։
Էդգար Ավագյանը հայտնվել է անելանելի վիճակում։ Ընտանիքի հոգսը լուծում էր անասնապահությամբ, և մոտ 40 փոքր եղջերավոր անասունի կորուստը տնտեսական մեծ վնաս է նրա ընտանիքի համար։ Թե ինչպիսի աջակցություն կտրամադրվի բնական աղետից տուժած Ավագյանների ընտանիքին, առայժմ պարզ չէ։
Գյումրիում, սակայն, հուլիսի 27-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի դեպքերին արձագանքած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր, որ նման բարդ իրավիճակում հայտնված որևէ մեկն անտեսված չպետք է լինի»։