Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսաստանյան կողմը Ուկրաինայից պաշտոնական հաստատում է սպասում, որ դիակների հանձնում կանի, հայտարարել է ՌԴ բանակցային խմբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը:
Ավելի վաղ Զորինըհայտնել էր, որ Ուկրաինան կապի դուրս չի եկել, ուստի զոհվածների մարմինների հանձնումը և գերիների փոխանակումը չի կայացել:
«Ցավոք, ո՛չ նախանցյալ օրը, ո՛չ էլ երեկ ուկրաինական կողմը չի հաստատել զոհվածների մարմինների փոխանցումը։ Տեղեկություններ կան, թե իբր փոխանակումը կտեղափոխվի հաջորդ շաբաթ։ Հաստատում եմ, որ սպասում ենք ուկրաինական հայտնի ալիքով պաշտոնական ծանուցմանը, որ մարմինների հանձնումը տեղի կունենա», – լրագրողներին ասել է Զորինը։
Գեներալ-լեյտենանտը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զոհված 1212 զոհվածների մարմիններով մեքենաները մոտ մեկ ժամից կուղևորվեն փոխանակման վայր:
«Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքով ստանձնած մեր պարտավորությամբ, մասնավորապես ՀՌԳ գոտում հայտնաբերված ավելի քան 6000 զոհվածների մարմիններըվերադարձնելու խոստումը կատարելու նպատակով, բառացիորեն մեկ ժամ անց զինծառայողների դիերով մեքենաները կլինեն փոխանակման վայրում», – ասել է Զորինը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Թուրքիայում: Ստամբուլի Չիրագան պալատում անցկացված հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ։Բանակցությունների ընթացքում կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր են փոխանակել։
Ինչպես հանդիպման ավարտին հայտնել է ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, կողմերը պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակում իրականացնել. հիվանդները և ծանր վիրավորները կփոխանակվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, կփոխանակվեն նաև մինչև 25 տարեկան գերիները: Փոխանակման ընդհանուր քանակըկկազմի առնվազն 1000 մարդ: Ռուսաստանյան կողմը նաև հայտարարել է, որ Ուկրաինային միակողմանիորեն կփոխանցի 6 հազար զոհվածների մարմիններ:
Տեսանյութն՝ ԱՅՍՏԵՂ: