Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսական կողմը, Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, փոխանակման գոտի է տեղափոխել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինների առաջին խմբաքանակը։ Նրանք բոլորը նույնականացվել են որպես Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, հայտարարել է ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը։
«Ռուսական կողմը, խստորեն պահպանելով հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև Ստամբուլում ուկրաինական կողմի հետ համաձայնեցված ժամանակացույցը, փոխանակման գոտի է տեղափոխել հայրենադարձման համար պատրաստված ուկրաինացի զինծառայողների մարմինները», — ասվում է հաղորդագրության մեջ։
Սա առաջին խմբաքանակն է, սա առաջին մասն է։ Սրանք ուկրաինացի զինծառայողների 1212 մարմիններ են, որոնցից շատերը նույնականացվել են, բայց բոլորն էլ նույնականացվել են որպես ուկրաինացի զինծառայողներ՝ ըստ նրանց համազգեստի, ըստ այն տարածքի, որտեղ նրանք գտնվել են», — ասաց նա։