|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի եւ Կարմիր Խաչի ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման հարցերը։ Այս մասին ֆեյսուքյան իր էջում հայտնել է Արայիկ Հարությունյանը։
«Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ:
Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարեւոր առաքելության արագ իրականացմանը»,- գրել է նա։