կարևոր
1135 դիտում, 9 ժամ առաջ - 2025-06-07 10:32
Քաղաքական

Քննչականի նախագահը խայտառակ վիճակում հայտնվեց ԱԺ-ում եւ լրագրողներին խոստովանեց, որ վատ է զգում. «Ժողովուրդ»

Քննչականի նախագահը խայտառակ վիճակում հայտնվեց ԱԺ-ում եւ լրագրողներին խոստովանեց, որ վատ է զգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 5-ին Ազգային ժողովում տեղի ունեցած բյուջետային լսումների ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտնվեց բարդ իրավիճակում։ Հնչեցին մի շարք սուր հարցադրումներ, որոնց մեծ մասին ՔԿ ղեկավարը այդպես էլ չկարողացավ համարժեք պատասխաններ տալ։

Խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես պատգամավորներ Ագնեսա Խամոյանը եւ Թագուհի Թովմասյանը, բարձրացրին քննչական մարմնի անարդյունավետ աշխատանքի, մի շարք աղմկահարույց գործերի կասեցման եւ հենց իր՝ Պողոսյանի՝ հնարավոր կոռուպցիոն անցյալի վերաբերյալ հարցեր։ Թովմասյանը հատկապես հիշեցրեց, որ դեռ 2024-ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ակնարկել Արթուր Պողոսյանի հնարավոր ներգրավվածությունը կոռուպցիոն գործարքներում՝ պահանջելով պարզաբանում։

Խիստ հարցադրումների պայմաններում Պողոսյանն ակնհայտորեն անհարմար իրավիճակում էր։

Լսումներից հետո, երբ փորձ արվեց նրանից լրացուցիչ պարզաբանումներ ստանալ, արդեն ԱԺ միջանցքում Պողոսյանը լրագրողներին հայտարարեց, որ իրեն վատ է զգում, եւ ի վիճակի չէ հարցերին պատասխանել։

1) https://www.youtube.com/watch?v=UIMJUZonUbs

2) https://www.youtube.com/watch?v=LaftsT4kjDQ

3) https://www.youtube.com/watch?v=2vSXpsyoQQg»։