|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, թե ովքեր են խորհրդարան անցած 4 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները: Նա նշեց, որ երեկ բոլոր խմբակցություններն անցկացրել են ժողովներ և ընտրել իրենց խմբակցությունների ղեկավարներին ու քարտուղարներին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղար՝ Աղվան Վարդանյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Վահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը: «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Գագիկ Ծառուկյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, իսկ քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը: