|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ քաղաքացի Գերման Ոսկանյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կ.Ոսկանյանին։ Նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Ոսկանյանը 2015թ. հունվարի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու՝ Գ.Ոսկանյանի հետ։
Վիճաբանության ժամանակ վերջինս կռացել է ստուգելու դիտահորում ջրի առկայությունը, և այդ պահին Կ.Ոսկանյանը, վերցնելով կացինը, հարվածել է որդու ծոծրակագագաթային շրջանի աջ հատվածին և սպանել, որից հետո նրա դին թաղել է ավտոտնակում գտնվող դիտահորի վերջնամասի փոսում: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։