|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Արդեն երեք օր է` Այգեպարը գնդակոծվում է: Yerkir.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ երեք օր շարունակ պարբերաբար կրակոցներ են հնչում, հիմնականում գյուղի ուղղությամբ են կրակում:
«Տների ուղղությամբ են կրակում, լուսամուտ, պատերին խփում: Գնդակներից մեկն, օրինակ, տան պատը ծակել, մտել էր տուն ու պայթել: Բարեբախտաբար, վիրավորներ չկան: Իրավիճակը վերահսկելի է, խուճապ չկա»,- ասաց Այդինյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրով` «ԴՇԿ»-ով է կրակում: