|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը «դատապարտող» հերթական հայտարարությունն է տարածել՝ հրաժարվելով ընդունել իրադարձությունները «ցեղասպանություն» որակելու՝ Չեխիայի խորհրդարանի որոշումը:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ հարցով իրենց դիրքորոշման մասին Անկարայում Չեխիայի դեսպանատան միջոցով տեղեկացրել են այդ երկրի իշխանություններին:
Նշենք, որ ապրիլի 24-ից ի վեր Թուրքիայի ԱԳՆ-ն զբաղված է «խիստ դատապարտելով»: Երեք օրում նախարարությունը տարածել է երեք հայտարարություն՝ Երևանում և Հունաստանում Թուրքիայի դրոշն այրելու, նաև Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
Բացի այդ երեքից, ԱԳ նախարարությունը ևս մեկ հայտարարություն էր տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Թրամփի ուղերձի վերաբերյալ: