|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ նիստի սկզբում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակարգի կետերի մասին ԱԺ-ի որոշման նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ-ն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Քվեարկությունից առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը ներկայացրեց իր խմբակցության տեսակետը՝ շեշտելով, որ նախաձեռնությունը որերորդ անգամ է՝ գտնվում է Ազգային ժողովի մեծ օրակարգում:
«Յուրաքանչյուր անգամ խորհրդարանը հայտնվում է բավական բարդ և նույնիսկ անհասկանալի կարգավիճակում: Հասկանելի են «կողմ», «դեմ», «ձեռնպահ» քվեարկող գործընկերների մոտեցումները, այնուամենայնիվ, մի բան հստակ է: Երբ որ լինի նման նախագծի անհրաժեշտություն, պետք է լինի որպես 131 պատգամավորների համատեղ նախաձեռնություն, այդ դեպքում այն պետք է ունենա 131 «կողմ» ձայներ»,- պարզաբանեց պատգամավորը՝ հավելելով, որ այս անգամ ևս ՀՀԿ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:
Ազգային ժողովը ձայների` 8 «կողմ», 1 »ձեռնպահ» հարաբերակցությամբ մերժեց որոշման նախագիծը: